Hero Background

Կերտելով Նոր Սերնդի Կենսաչափական Տեխնոլոգիաներ Հայաստանում

«ՀայՓաս»-ի մասին

«ՀայՓաս» ՓԲԸ-ն հայկական ընկերություն է, որը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ կնքել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) երկարաժամկետ պայմանագիր։ Այս աննախադեպ նախագծի շրջանակում «ՀայՓաս»-ը ստեղծում և շահագործելու է ազգային ինքնության և կենսաչափական տվյալների նոր սերնդի ենթակառուցվածք։

Մեր գործընկերության նպատակն է համատեղել պետական վերահսկողությունն ու հզոր բաժնետերերի միջազգային փորձառությունը՝ ապահովելով տվյալների անվտանգության, ծառայությունների արդյունավետության և քաղաքացիների սպասարկման որակի ամենաբարձր չափանիշները։

«ՀայՓաս»-ում մենք հավատում ենք, որ ինքնությունը պարզապես փաստաթուղթ չէ․ այն վստահություն, հասանելիություն և նոր հնարավորություն է Հայաստանի քաղաքացիների և բնակիչների համար։

Մեր արժեքները

Ազնվություն և գաղտնիություն

Մենք առաջնորդվում ենք ազնվության բարձրագույն չափանիշներով՝ ապահովելով թափանցիկություն և անձնական ու զգայուն տեղեկատվության անվտանգ կառավարում

Քաղաքացիակենտրոն սպասարկում

Մեր նպատակն է յուրաքանչյուրի համար ապահովել հասանելի, հարմարավետ և հաճելի փորձառություն

Առաքելության գերակայություն

Մենք գործում ենք նպատակասլացությամբ և նվիրումով՝ ստեղծելու նշանակալի հանրային ազդեցություն

ՄԵՐ ԱՊԱԳԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անվտանգ կենսաչափական փաստաթղթերի տրամադրում

Մենք տրամադրում ենք նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր

Նույնականացման քարտեր

  • Քաղաքացու նույնականացման քարտ
  • Օտարերկրացու կացության քարտ
  • ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու բնակության օրինականությունը հավաստող վկայական
  • Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ
  • Փախստականի նույնականացման քարտ
Հպեք՝ նմուշը տեսնելու համար
Նույնականացման քարտերի նմուշ

Անձնագրեր / Ճամփորդական փաստաթղթեր

  • Քաղաքացու անձնագիր
  • Դիվանագիտական անձնագիր
  • Քաղաքացիություն չունեցող անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ
  • Փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ
Հպեք՝ նմուշը տեսնելու համար
Անձնագրերի նմուշ

Ինչպես դիմել

Ձեր կենսաչափական փաստաթուղթը ստանալու համար

Քայլ առ քայլ ուղեցույց

1. Մուտք և ուղղորդում

Մուտք գործեք haypass.am կայք և վերևի աջ անկյունում սեղմեք «Դիմել» կոճակը, որը ձեզ կուղղորդի նախագրանցման հարթակ։ Սեղմեք «Սկսել նախագրանցումը» կոճակը և ընտրեք ձեզ անհրաժեշտ փաստաթղթի տեսակը։

2. Փաստաթղթի տեսակի ընտրություն

Հարթակում առաջարկվում է երեք տարբերակ՝

  • Նույնականացման քարտ
  • Անձնագիր
  • Համակցված դիմում (միաժամանակ երկուսի համար)

3. Ծառայության տեսակի ընտրություն բոլոր փաստաթղթերի համար

  • Առաջին թողարկում՝ երբ դիմում եք առաջին անգամ։
  • Վերաթողարկում՝ վավեր կամ ժամկետանց փաստաթղթերի դեպքում։
  • Փոխարինում՝ կորած, գողացված կամ վնասված փաստաթղթերի դեպքում։
  • Չեղարկում՝ կորցրած փաստաթուղթը արգելափակելու համար առանց մասնաճյուղ մոտենալու։
Ուշադրություն

Նույնականացման քարտ

  • Առաջին անգամ դիմելիս՝ խիստ նույնականացումը պարտադիր չէ։
  • Մյուս բոլոր դեպքերում (վերաթողարկում, փոխարինում, չեղարկում)՝ խիստ նույնականացումը պարտադիր պայման է։

1. Ուղղորդում դեպի «Ես եմ» հարթակ

Համակարգը ձեզ ավտոմատ կերպով ուղղորդում է «Ես եմ» հարթակ, որտեղ դուք ընտրում եք ձեզ հարմար նույնականացման եղանակը։

2. Mobile ID-ի ընտրություն և տվյալների մուտքագրում

  • Ընտրեք Mobile ID տարբերակը, եթե ձեր հեռախոսահամարի վրա ակտիվացված է էլեկտրոնային ստորագրություն։
  • Մուտքագրեք ձեր հեռախոսահամարը։

3. Ստորագրում և տվյալների ավտոմատ լրացում

Հեռախոսին ստացված համապատասխան կոդով հաստատելուց/ստորագրելուց հետո համակարգը ինքնաշխատ կերպով լրացնում է ձեր ամբողջ անձնական տվյալները։

Այս դեպքում գործում է բացառություն. դիմումը կարող եք ներկայացնել առանց «Ես եմ» հարթակի նույնականացման, քանի որ միաժամանակ դիմում եք և՛ անձնագրի, և՛ նույնականացման քարտի համար։

ՄԻԱՅՆ անձնագրի համար դիմելիս խիստ նույնականացումը պարտադիր է։

1. Տվյալների ստուգում

Տվյալները լրացնելուց/գեներացնելուց հետո համակարգը ստուգում է դրանց ճշտությունը։

2. Դիմումի կոդի տրամադրում

Ստուգման ավարտին համակարգը տրամադրում է դիմումի համար նախապես գեներացված կոդ։

Խորհուրդ

Անպայման պահպանեք այս կոդը, որպեսզի հետագայում կարողանաք ինքնուրույն հետևել ձեր դիմումի կարգավիճակին ու ընթացքին նախքան պաշտոնական հաղորդագրություն կամ ծանուցում ստանալը։

Այս պահին ծառայությունն ակտիվ չէ։

Հաճախ տրվող հարցեր

Հայաստանի Հանրապետությունում կգործեն 23 սպասարկման կետեր։ Նախնական փուլում կգործեն 14-ը, որոնցից 2-ը՝ Երևանում, իսկ 12-ը՝ մարզերում։ Մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ սպասարկման կետերի քարտեզին։

Հին փաստաթղթերը շարունակելու են մնալ վավեր։ Հին նմուշի անձնագրերը և նույնականացման քարտերը պահպանելու են իրենց իրավական ուժը մինչև դրանցում նշված վավերականության ժամկետի ավարտը։ Հետևաբար, փաստաթղթերը անհապաղ փոխարինելու պարտադրանք չկա։

Կենսաչափական նոր անձնագրերը և նույնականացման քարտերը տրամադրվելու են կենսաչափական տվյալների հավաքագրումից հետո 14-րդ աշխատանքային օրը, որի մասին նախապես կստանաք ծանուցում։

Առցանց նախագրանցման ընթացքում կարող եք ընտրել Ձեզ առավել հարմար սպասարկման կետը՝ Ձեր կենսաչափական տվյալները հանձնելու համար։

Ամրագրված օրն ու ժամին չներկայանալու դեպքում անհրաժեշտ է նախապես ընտրել Ձեզ հարմար այլ օր և ժամ։

Նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը հնարավոր է ստանալ բացառապես այն սպասարկման կետից, որտեղ հանձնել եք Ձեր կենսաչափական տվյալները։

Կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը հնարավոր է ստանալ բացառապես անձամբ։

Կենսաչափական անձնագրի տրամադրման վճարը կազմում է 28 650 դրամ, իսկ կենսաչափական նույնականացման քարտի տրամադրման վճարը՝ 5 950 դրամ։

Մեր Սպասարկման Կենտրոնները

Երևան Մոլ

Արշակունյաց պողոտա 34/3 «Երևան Մոլ», Երևան

Մեգամոլ

Գայի պողոտա 16, «Մեգամոլ», Երևան

Աբովյան

Է․ Պետրոսյան փողոց 4/7, Աբովյան, Կոտայքի մարզ

Վաղարշապատ

Սպարապետ Վազգեն Սարգսյան 111/1, Վաղարշապատ, Արմավիրի մարզ

Արտաշատ

Օգոստոս 23 փողոց 79/8, Արտաշատ, Արարատի մարզ

Գյումրի

Կայարանամերձ 1, երկաթուղային կայարան, Գյումրի, Շիրակի մարզ

Իջևան

Անկախության փողոց 19/79, Իջևան, Տավուշի մարզ

Եղեգնաձոր

Կամոյի փողոց 11/1, Եղեգնաձոր, Վայոց Ձորի մարզ

Վանաձոր

Աղայան փողոց 76/6, Վանաձոր, Լոռու մարզ

Կապան

Ա․ Մանուկյան փողոց 3 շենք, 41, Կապան, Սյունիքի մարզ

Աշտարակ

Վ․Պետրոսյան փողոց 51/1, Աշտարակ, Արագածոտնի մարզ

Գավառ (ՀայՓոստ)

Կենտրոնական հրապարակ 1/1, Գավառ, Գեղարքունիքի մարզ

Հրազդան (ՀայՓոստ)

Զորավար Անդրանիկի պողոտա 3, Հրազդան, Կոտայքի մարզ

Մարտունի

Պ․Պռոշյան փողոց, 4 շենք, 12, Մարտունի, Գեղարքունիքի մարզ

Երևան Մոլ

Արշակունյաց պողոտա 34/3 «Երևան Մոլ», Երևան

ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԹԻՄԻՆ

Աշխատանք «ՀայՓաս»-ում

Մենք ձգտում ենք ներգրավել ոլորտի մասնագետների, ովքեր առանձնանում են իրենց գիտելիքներով, փորձառությամբ և առաքելության ուժեղ զգացումով: Միացե՛ք մեզ Հայաստանի ազգային կենսաչափական նույնականացման ենթակառուցվածքի ստեղծման գործում:

Թափուր աշխատատեղեր
↗